Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.05.2025 | 22:00
Լույս Ճշմարիտ Քրիստոս,
որ լուսավորում ես ամեն մարդու,
լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս,
բա՛ց իմ սրտի աչքերը և հաստատիր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով:
Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ